Բլոգ Անհատ ձեռնարկատիրոջ (ԱՁ) և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) պետական գրանցում

Բլոգ

Մասնագիտական տեղեկատվության անկատարության, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների մասնագիտական տեղեկատվության բարձրացման նպատակով «ՔԵՅԷՄՋԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ընկերությունը պաշտոնական կայքի, բլոգի, YouTube ալիքի և սոցիալական ցանցերի միջոցով փորձելու է լուսաբանել, բացատրել, վերլուծել և ներկայացնել ոլորտում առկա խնդիրները՝ առաջարկելով հնարավոր լուծումներ:

Անհատ ձեռնարկատիրոջ (ԱՁ) և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) պետական գրանցում

15178 / 2020-03-17 / KMG

Անհատ ձեռնարկատիրոջ (ԱՁ) և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) պետական գրանցումն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը:

ԱՁ գրանցելու համար անհրաժեշտ է որպեսզի անձն իր անձնագրով և հանրային ծառայությունների համարանիշով (սոցիալական ապահովության քարտով) կամ նույնականացման քարտով մոտենա պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում, վճարի 3,000 ՀՀ դրամ պետական տուրք և շատ արագ` մոտ 10-15 րոպեի ընթացքում կգրանցվի որպես ԱՁ:

ՍՊԸ գրանցելու համար անհրաժեշտ է որպեսզի ՍՊԸ-ի հիմնադիրները (սեփականատերերը) և տնօրենն իրենց անձնագրերով և հանրային ծառայությունների համարանիշներով (սոցիալական ապահովության քարտերով) կամ նույնականացման քարտերով մոտենան պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում: ՍՊԸ գրանցելուց առաջ պետք է նախապես որոշել ընկերության անվանումը, իրավաբանական հասցեն, կանոնադրական կապիտալի չափը, սեփականատերերից յուաքանչյուրի բաժնեմասը: Ընդ որում ՍՊԸ գրանցելու համար պետական տուրք կամ որևէ այլ վճար չի գանձվում: ՍՊԸ-ի գրանցումը ևս բավական կարճ է տևում, այն կգրանցվի մոտ 10-15 րոպեի ընթացքում:

ՍՊԸ գրանցելու դեպքում կնիք ունենալը նույնիսկ պարտադիր չէ: Դա թողնվում է անձի հայեցողությանը: Նպատակահարմար է, որ ԱՁ-ն կամ ՍՊԸ-ն պետական գրանցումից հետո բացի բանկային հաշիվ` անկանխիկ գործարքներ իրականացնելու համար: