«ՔԵՅԷՄՋԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի տնօրեն և կառավարող գործընկեր Տարոն Վարազդատյանն ընտրվել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՊԱԼԱՏ» ՀԿ-ի խորհրդի անդամ
3737 /
2021-05-11
/
KMG
2021 թվականի մայիսի 1-ին տեղի ունեցավ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՊԱԼԱՏ» ՀԿ-ի ընդհանուր ժողովը, որի շրջանակներում կայացած ընտրությունների արդյունքում ձևավորվեցին Պալատի կառավարման մարմինները` Խորհուրդը և Վերստուգիչ հանձնաժողովը:
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «ՔԵՅԷՄՋԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի տնօրեն և կառավարող գործընկեր Տարոն Վարազդատյանն ընտրվել է Պալատի խորհրդի անդամ: Շնորհավորելով մեր ընկերության տնօրեն Տարոն Վարազդատյանին` վստահ ենք, որ վերջինս, ստանձնելով այս պատասխանատու պաշտոնը, իր ներդրումը կունենա Պալատի` որպես ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրված միակ մասնագիտական կառույցի նորովի կայացման ու զարգացման ճանապարհին: