Բիզնեսի բարեվարքության ակումբը Հայաստանի գործարար համայնքի առաջին հավաքական նախաձեռնությունն է: Ակումբը խթանում է հայ գործարարների հավաքական գործողությունները կորպորատիվ կառավարմանն առնչվող խնդիրների շուրջ:
Բիզնեսի բարեվարքության ակումբին անդամակցելը հայ գործարարներին հնարավորություն է տալիս իրենց ներդրումն ունենալ հատկապես Հայաստանի կորպորատիվ կառավարման միջավայրի բարելավման հարցում, ինչպես նաև առաջարկել կորպորատիվ կառավարմանն առնչվող խնդիրների լուծումներ։
Բիզնեսի բարեվարքության ակումբի նպատակն է նպաստել Հայաստանի գործարար միջավայրի թափանցիկությանն ու հաշվետվողականությանը, բարձրացնել վստահությունը երկրի տնտեսական համակարգի նկատմամբ, ըստ այդմ՝ աջակցել տնտեսություն երկարաժամկետ, համբերատար ու կառուցողական ներդրումների ներգրավմանը և խթանել տնտեսական զարգացումը: Բիզնեսի բարեվարքության ակումբը բաց է ցանկացած կազմակերպության համար, որը խոսքով և գործով հարգում է բարեվարքության չափորոշիչները ու պատրաստ է նաև խթանել դրանց տարածումը:
Ակումբի անդամները ստանում են մասնագիտական աջակցություն՝ բարելավելու սեփական կառավարման համակարգը և նպաստելու, որ լավ կառավարման գործելաոճը դառնա Հայաստանում գործարարությամբ զբաղվելու անբաժան մասը։