Իրավաբանական սպասարկում

Իրավաբանական սպասարկումը ներառում է՝

  • Կորպորատիվ գործընթացների ուղեկցում (ընկերությունների, ինչպես նաև մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցում, Անհատ ձեռնարկատերերի հաշվառում, փոփոխությունների կատարում, լուծարային և սնանկության գործընթացներին մասնակցության ապահովում և այլն)
  • Պետական ու համայնքային մարմինների հետ փոխգործակցություն
  • Մտավոր սեփականությանն առնչվող գործողություններ (գրանցում, պաշտպանություն և այլն)
  • Պայմանագրերի, (աշխատանքային, ծառայությունների մատուցում, աշխատանքների կատարում, առուվաճառք, վարձակալություն, կապալ, փոխառություն և այլն) իրավական այլ փաստաթղթերի կազմում
  • Գործող պայմանագրերի և այլ փաստաթղթերի՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանության ստուգում
  • Աշխատանքային վեճերի գծով խորհրդատվություն, աշխատանքային իրավունքի պաշտպանություն
  • Մրցակցային իրավունքի (գերիշխող դիրքի չարաշահում, հակամրցակցային համաձայնություններ, անբարեխիղճ մրցակցություն, տնտեսական համակենտրոնացումներ, պետական օժանդակություն) պաշտպանություն
  • Գրավոր և բանավոր իրավաբանական խորհրդատվություն
  • Իրավական կարծիքի կազմում
  • Բանակցությունների վարում և ընկերության շահերի ներկայացում ու պաշտպանություն
  • Քաղաքացիական և վարչական գործերով դատական ներկայացուցչություն
  • Իրավաբանական անձանց քրեական գործերով դատական պաշտպանություն
  • Փաստաբանական խորհրդատվություն