Присоединяйся к команде Государственные закупки Требуется գնումների ոլորտի դասընթացավար

Присоединяйся к команде

Наша команда состоит из высококвалифицированных специалистов, которые постоянно повышают свои профессиональные навыки посредством многочисленных международных тренингов и активного участия в бизнес-процессах в реальной экономике. Компания KMG поддерживает свою команду, создавая благоприятные условия для творческой работы, профессиональной подготовки и научно-аналитической деятельности.

KMG աշխատանք

Требуется գնումների ոլորտի դասընթացավար

Компания «KMG КОНСАЛТИНГ» с радостью ждет вас...

Условия контракта: .

Тип вакансии: Ժամավճար/ծրագրի համարնախատեսված վճար

Категория: Государственные закупки

Крайний срок: 17-06-2020

Աշխատանքի նկարագրություն

«ՔԵՅԷՄՋԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ընկերությունը համագործակցության սկզբունքով հրավիրում է ՀՀ պետական գնումների ոլորտում մասնագիտական փորձ ունեցող մասնագետների` պետական գնումներին վերաբերող դասընթացների կազմակերպման և իրականացման նպատակով:

Դասընթացները նախատեսվում է իրականացնել ինչպես առցանց (online), այնպես էլ լսարանային պայմաններում:

Կրթական ծրագիրը մշակվելու և համաձայնեցվելու է «ՔԵՅԷՄՋԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ընկերության հետ համատեղ աշխատանքի արդունքում:

Թեկնածուներից ակնկալվող մասնագիտական փորձը և տեխնիկական հմտությունները ներկայացված են ստորև.

  • ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ստացել է գնումների համակարգողի որակավորում, և դիմելու պահին որակավորումը դադարեցված չէ,
  • վերջին 5 տարվա ընթացքում ունի գնումների ոլորտում առնվազն 3 տարվա շարունակական աշխատանքային փորձառություն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում կամ պետական այլ հաստատություններում (այդ թվում` 1 տարին ղեկավար պաշտոնում - գնումների վարչության կամ բաժնի պետ),
  • վերջին 3 տարվա ընթացքում ունի գնումների ոլորտում առնվազն 3 անգամ լսարանային դասավանդման փորձառություն,
  • վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 3 անգամ մասնակցել է գնումների ոլորտին վերաբերող աշխատաժողովների, սեմինարների, դասընթացների կամ որևէ այլ կերպ կազմակերպված մասնագիտական համատեղ հավաքների,
  • գերազանց տիրապետում է «Գնումների մասին» ՀՀ օրենքին, դրանից բխող ենթաօրենսդրական ակտերին և ոլորտի մնացած բոլոր իրավակարգավորումներին,
  • հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • Microsoft Office (Word, PowerPoint, Excel) ծրագրային փաթեթի լավ իմացություն:

Թեկնածուների նկատմամբ կրթական, տարիքային, սեռի և/կամ այլ սահմանափակումներ չեն նախատեսվում:

Աշխատանքի վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան փողոց:

Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրությունը (CV-ն) ուղարկել hr@kmg.am էլ. փոստի հասցեին՝ որպես վերնագիր նշելով «գնումների դասընթացավար»: