Աշխատանքի պայմաններ՝ մշտական
Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք
Կատեգորիա՝ Հաշվապահություն
Աշխատանքի նկարագրություն
«ՔԵՅԷՄՋԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ընկերությանն անհրաժեշտ է փորձառու հաշվապահ:
Աշխատատեղին ներկայացվող հիմնական պահանջներն են`
- Բարձրագույն կրթություն հաշվապահություն, աուդիտ, ֆինանսներ,տնտեսագիտություն կամ կառավարում մասնագիտություններից որևէ մեկում,
- Հաշվապահություն վարելու առնվազն 2 տարվա փորձ,
- Հարկային և աշխատանքային օրենսդրության իմացություն,
- Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների իմացություն,
- Կազմակերպչական և վերլուծական ունակությունների առկայություն,
- Արագ կողմնորոշվելու և ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով աշխատելու ունակություն և պատրաստակամություն,
- Թիմային աշխատանք կատարելու կարողություն:
- Հաշվապահի որակավորումը,անգլերենի իմացությունը և ֆինանսական վերլուծություններ կատարելու հմտությունը կդիտվեն որպես առավելություն:
- Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից ուրբաթ 9.00-18.00, շաբաթ՝ 9.00-14.00:
Աշխատանքի վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան փողոց:
Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրությունը (CV-ն) ուղարկել hr@kmg.am էլ. փոստի հասցեին՝ որպես վերնագիր նշելով «հաշվապահ», իսկ նամակում նշել նաև ակնկալվող հաշվարկային աշխատավարձի չափը։