Join our team Law Required Legal advisor

Join our team

Our team comprises of highly qualified specialists who continuously enhance theirprofessional skills through numerous international training and activeinvolvement in actual business processes. We support our team by creating fairworking conditions and a satisfactory environment for creative work andprofessional development.

KMG աշխատանք

Required Legal advisor

The company "KMG Consulting" waiting for you with pleasure...

Employment term: .

Job type: Լրիվ դրույք

Category: Law

Deadline: 15-09-2022

Աշխատանքի նկարագրություն

«ՔԵՅԷՄՋԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊՆ-ն (Ընկերություն) փնտրում է իրավախորհրդատու:

Համալրվող հաստիքում ներգրավվող անձի աշխատանքային հիմնական գործառույթներն են`

  • Ընկերության ներքին և անհատական իրավական ակտերի, պայմանագրերի, համաձայնագրերի և իրավական նշանակության այլ փաստաթղթերի մշակում,
  • Ընկերության հաշվապահական և խորհրդատվական ծառայությունների պատվիրատուներ հանդիսացող անձանց իրավաբանական խորհրդատվության տրամադրում գործարքների կնքման և որպես գործարքի կողմ՝ այդ անձանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ,
  • Ընկերության կողմից մատուցվող մեկանգամյա և/կամ մշտական բնույթ կրող իրավաբանական ծառայությունների սպասարկում,
  • Իրավական խորհրդատվության տրամադրում և իրավական կարծիքի ու տեսակետի ձևավորում,
  • Ընկերության անունից ուղարկվող պաշտոնական գրությունների և Ընկերությանը հասցեագրված գրությունների պատասխանների պատրաստում,
  • Ընկերության հանդեպ պատվիրատուների ունեցած պարտքերի հավաքագրման նպատակով իրավական գործողությունների (ծանուցումների և գրությունների պատրաստում, բանակցությունների վարում և այլն),
  • Արձանագրությունների, որոշումների, դիմումների, հարցումների և բողոքների պատրաստում,
  • Համալրվող հաստիքին բնորոշ այլ գործառույթների իրականացում։

Համալրվող հաստիքին ներկայացվող հիմնական պահանջներն են`

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն կամ ավարտական կուրսերում (4-րդ կամ բարձր) ուսումնառության շարունակում,
  • ՀՀ քաղաքացիական, աշխատանքային, վարչական և հարկային օրենսդրության ընդհանուր իմացություն,
  • Կազմակերպչական և վերլուծական հմտությունների առկայություն,
  • Արագ կողմնորոշվելու և հագեցած աշխատանքային գրաֆիկով աշխատելու ունակություն ու պատրաստակամություն,
  • Թիմային և կառուցողական աշխատանք կատարելու կարողություն,
  • Օտար լեզուների (նվազագույնը՝ ռուսերեն և անգլերեն) լավ իմացություն,
  • Մասնագիտական աշխատանքային փորձառությունը կդիտվի որպես առավելություն:

Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00:

Աշխատանքի վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան փողոց:

Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրությունը (CV-ն) ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին՝ որպես վերնագիր նշելով «իրավախորհրդատու»:

Հայտադիմումների վերջնաժամկետը՝ 15 սեպտեմբերի 2022թ.