Employment term: .
Job type: Ժամավճար/ծրագրի համարնախատեսված վճար
Category: Public and Private procurement
Աշխատանքի նկարագրություն
«ՔԵՅԷՄՋԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ընկերությունը համագործակցության սկզբունքով հրավիրում է ՀՀ պետական գնումների ոլորտում մասնագիտական փորձ ունեցող մասնագետների` պետական գնումներին վերաբերող դասընթացների կազմակերպման և իրականացման նպատակով:
Դասընթացները նախատեսվում է իրականացնել ինչպես առցանց (online), այնպես էլ լսարանային պայմաններում:
Կրթական ծրագիրը մշակվելու և համաձայնեցվելու է «ՔԵՅԷՄՋԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ընկերության հետ համատեղ աշխատանքի արդունքում:
Թեկնածուներից ակնկալվող մասնագիտական փորձը և տեխնիկական հմտությունները ներկայացված են ստորև.
- ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ստացել է գնումների համակարգողի որակավորում, և դիմելու պահին որակավորումը դադարեցված չէ,
- վերջին 5 տարվա ընթացքում ունի գնումների ոլորտում առնվազն 3 տարվա շարունակական աշխատանքային փորձառություն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում կամ պետական այլ հաստատություններում (այդ թվում` 1 տարին ղեկավար պաշտոնում - գնումների վարչության կամ բաժնի պետ),
- վերջին 3 տարվա ընթացքում ունի գնումների ոլորտում առնվազն 3 անգամ լսարանային դասավանդման փորձառություն,
- վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 3 անգամ մասնակցել է գնումների ոլորտին վերաբերող աշխատաժողովների, սեմինարների, դասընթացների կամ որևէ այլ կերպ կազմակերպված մասնագիտական համատեղ հավաքների,
- գերազանց տիրապետում է «Գնումների մասին» ՀՀ օրենքին, դրանից բխող ենթաօրենսդրական ակտերին և ոլորտի մնացած բոլոր իրավակարգավորումներին,
- հայերեն լեզվի գերազանց իմացություն,
- Microsoft Office (Word, PowerPoint, Excel) ծրագրային փաթեթի լավ իմացություն:
Թեկնածուների նկատմամբ կրթական, տարիքային, սեռի և/կամ այլ սահմանափակումներ չեն նախատեսվում:
Աշխատանքի վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան փողոց:
Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրությունը (CV-ն) ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին՝ որպես վերնագիր նշելով «գնումների դասընթացավար»: